Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել պարեկ, տեղափոխվել է բժշկական կենտրոն          ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»       Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 ապր 2022 16:06

Ուկրաինան ներկայացրել է համաձայնագրի նոր նախագիծ, Ռուսաստանը դա դիտարկում է շեղում ստամբուլյան պայմանավորվածություններից

Ուկրաինան ներկայացրել է համաձայնագրի նոր նախագիծ, Ռուսաստանում դա դիտարկում են որպես Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից շեղում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:


«Չնայած բոլոր սադրանքներին, ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով մեր համաձայնագրի նախագիծը, որը հստակ և ամբողջությամբ շարադրում է մեր հիմնական դիրքորոշումներն ու պահանջները», - ասել է Լավրովը։


ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի ղեկավարության բանակցելու անկարողությունը խոսում է բանակցային գործընթացը ձգձգելու և խարխլելու Կիևի ցանկության մասին։


Նրա խոսքով՝ պատճառը Արևմուտքի ցանկությունն է՝ դրդել ուկրաինական կողմին շարունակել ռազմական գործողությունները:


«Վաշինգտոնը և նրա դաշնակիցները նախագահ Զելենսկիին դրդում են շարունակել ռազմական գործողությունները», - ասել է Լավրովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր