Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 ապր 2022 11:24

Շնորհակալ ենք,իսկական առաջնորդի իսկական խոսքեր՝«ցեղասպանություն», իրերն իրենց անուններով կոչելը կարևոր է չարին դիմակայելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հայտարարությանն առ այն, որ Ռուսաստանն ուկրաինացի ժողովրդի «ցեղասպանություն» է իրագործում:



Զելենսկին ասել է, որ դրանք «իսկական առաջնորդի իսկական խոսքեր» են։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է չորեքշաբթի՝  Զելենսկու թվիթերյան միկրոբլոգում։


Միաժամանակ ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ չարիքի դեմ պայքարում կարևոր է իրերն իրենց անուններով կոչել։


«Իսկական առաջնորդ Ջո Բայդենի իսկական խոսքերը: Իրերն իրենց անուններով կոչելը կարևոր է չարին դիմակայելու համար: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ ցուցաբերած օգնության համար, բայց շտապ անհրաժեշտ է ավելի ծանր զենքեր՝ կանխելու ռուսական հետագա վայրագությունները», - ասվում է ուղերձում:


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։ 


Այսպես, ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է, երբ նա ափսոսանք է հայտնել գազի գնի թանկացման առնչությամբ։


«Ձեր ընտանեկան բյուջեն, մեքենայի բաքը լիցքավորելու ձեր կարողությունը չպետք է կախված լինեն նրանից, թե արդյոք բռնապետը պատերազմ կհայտարարի և ցեղասպանություն կկատարի աշխարհի մյուս ծայրում», - բառացի ասել է Բայդենը:


Ավելի ուշ, նախքան Վաշինգտոն թռչելը, Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է իր խոսքերը.«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու գաղափարը: Եվ ապացույցներն աճում են: Մենք միջազգային մակարդակով իրավաբաններին թույլ կտանք որոշել՝ արդյոք դա կարող է համապատասխան որակավորվել, թե ոչ, բայց ինձ համար դա այդպես է»,- ասել է Բայդենը:


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր