Տեսանյութ.Ձնառատ ցիկլոնը հեռանում է, կդիտվի տեղումների դադար, օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով          Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ       Ի՞նչ է կանխատեսել բուլղարացի պայծառատես Վանգան 2026 թվականի համար    

14 ապր 2022 13:40

Մեդվեդևը զգուշացրել է` ինչ կլինի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ–ի անդամ դառնան

Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ–ին, Բալթիկայի միջուկազերծ կարգավիճակի մասին արդեն խոսք անգամ լինել չի կարող. հավասարակշռությունը պետք է վերականգնվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այդ դեպքում Բալթիկայի միջուկազերծ կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող. հավասարակշռությունը պետք է վերականգնվի։ Մինչ օրս Ռուսաստանը նման քայլի չէր գնում և մտադրություն չուներ գնալու։ Եթե մեզ ստիպեն, դե ինչ, «նկատեք, որ մենք չենք դա առաջարկել», ինչպես ասում էր հայտնի հին ֆիլմի հերոսը», – իր Telegram ալիքում գրել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Expressen շվեդական թերթը` հղում անելով իր աղբյուրներին, պնդում էր, որ Ֆինլանդիան ակնհայտ ցանկություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը համատեղ հայտ ներկայացնել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր