Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները          Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

02 հուլ 2022 11:31

ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի սահմանին. խարխլվելու են Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը

Paruskg.info-ն գրում է, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին իսկ նորությունը այն հայտարարությունն էր, որ Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան «լուծել են բոլոր խնդիրները և համաձայնության եկել, որ Թուրքիան այլևս չի խանգարի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»։ Դա նշանակում է, որ մոտ ապագայում ամերիկյան զորքերը կտեղակայվեն Սանկտ Պետերբուրգից 224 կմ, իսկ Մուրմանսկից 174 կմ հեռավորության վրա։ Հավանաբար, ոչ ոք լուրջ չի ընդունում Շվեդիայի ու Ֆինլանդիայի ղեկավարների այն խոսքերը, թե իրենց երկրների տարածքում օտարերկրյա զորքեր չեն տեղակայվելու։ Նրանք սուբյեկտայնություն չունեն, հետևաբար նրանց կարծիքը հաշվի չի առնվի տեղաբաշխման կամ չտեղաբաշխման վերաբերյալ որոշում կայացնելիս:

Կարող է պարզվել, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի նկատմամբ պարկեշտությունը պահպանելու համար օտարերկրյա (հիմնականում ամերիկյան և բրիտանական) զորքերը, իրոք, պաշտոնապես չեն տեղակայվի ՆԱՏՕ երկրների մուտքից հետո մի քանի ամիս, բայց ոչինչ չի խանգարում որոշ խորհրդանշական ստորաբաժանումներ ուղարկել «երկարատև գործուղում»՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Որոշ ավելի լուրջ ստորաբաժանումներ անմիջապես չեն ուղարկվի, առաջին հերթին ֆինանսական պատճառներով: Տասը հազար մարդուց բաղկացած ԱՄՆ-ի մեկ ստորաբաժանման պահպանումն արժե տարեկան առնվազն երեք միլիարդ դոլար, իսկ տեղաշարժը, մարզվելը, նոր վայր տեղափոխվելը և մշտական ռոտացիան առնվազն կկրկնապատկի այս գումարը: Բայց վաղ թե ուշ դա տեղի կունենա, և այդ ժամանակ ամերիկյան զորքերը կկախվեն հենց Սանկտ Պետերբուրգի վրա՝ լինելով մեկ քայլ այն կողմ և գրեթե տեսադաշտում։

Անսպասելի էր այն, որ թուրքերն այդքան արագ հանձնվեցին, ըստ ամենայնի, Էրդողանին այնպիսի առաջարկ է արվել, որից հրաժարվել անհնար է եղել։ Թուրքիայի հետ կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի պայմանավորվածությունները դժվար թե կատարվեն։ Ինքը` Էրդողանը, հավանաբար, դա հասկանում է։ Էրդողանը չկարողացավ կոնկրետ ձևակերպել, թե ի՞նչ է իրեն պետք: Կարդում ես նրա պահանջները, և հասկանում, որ դա ավելի շատ նման է սակարկության թուրքական շուկայում։ Ինչպես ցույց տվեց Մադրիդի գագաթնաժողովը, դա հենց այդպես էլ եղել է:

Իրականում թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Արևմտյան Եվրոպան ունեն Էրդողանի վրա ճնշում գործադրելու գործիքների լայն շրջանակ: Նրան էրդողանին թույլ տվեցին մի փոքր ինքնուրույն խաղալ, բայց երբ բանը հասավ կոնկրետության, նրան արագ դեմ տվին պատին։ Այս տարվա 5 ամիսների իր 73% գնաճով մեծ քաղաքականություն խաղալ անհնար է, ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են մեկ սեղմումով կազմակերպել թուրքական տնտեսության ֆինանսական փլուզումը։ Ընդ որում, դա առանձնապես չի ազդի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրամիության վրա։ Բայց ահա Թուրքիայի համար այդ ամենը շատ ծանր կլինի:

Սկզբունքորեն, ամերիկացիները, խաղալով այս խաղը, ըստ էության շահեկան դիրքում էին. կա՛մ Ուկրաինան կընդունվի ՆԱՏՕ, կա՛մ Շվեդիան և Ֆինլանդիան կմտնեն ՆԱՏՕ-ի մեջ։ Չնայած Ուկրաինայի հետ համեմատած Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի համար, հավանաբար, առավել նվազ արժեքավոր ակտիվ է: Այնտեղ բնակչությունը շատ ավելի քիչ է, իսկ բանակը՝ մանրադիտակային, չկա սեփական պաշտպանական արդյունաբերություն։ Բայց նա Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հարևանությամբ է, չնայած Ռուսաստանի տարածք ներխուժելու և  ռազմական գործողությունների համար շատ անհարմար թատերաբեմ է՝ անթափանց անտառներ ու ճահիճներ։ Իսկ ահա Ուկրաինայի տարածքից հնարավոր է գրոհել սահմանի գրեթե ողջ երկարությամբ։

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը արձագանքել նոր մարտահրավերին։ Թերևս խնդիրը կթեթևացվեր՝ մայրաքաղաքը Նովոսիբիրսկ, Իրկուտսկ կամ Յակուտսկ տեղափոխելով։ Այդ դեպքում ընդլայնումը առանձնապես չէր անհանգստացնի: Սա, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ի վերջին ընդլայնումն է, այլ տեղ գնալու տեղ չկա: Թեև տեսականորեն Բելառուսում և ԱՊՀ այլ երկրներում ևս հեղաշրջումներ իրականացնելով հնարավոր է ավելի շատ նոր մասնակիցներ ավելացնել։

Այժմ, երբ ԱՄՆ-ի համար նվազագույն ծրագիրը ավարտվել է, Ռուսաստանը ներքաշվել է դաժան պատերազմի մեջ, դաշնակիցների ճամբարում կարգապահությունն ամրապնդվել է, և զանգվածային հիստերիայի ալիքի վրա Եվրոպան և Ռուսաստանը կտրվում են երկխոսության հնարավորություններից երկար ժամանակով: Ազատված ռեսուրսները կնետվեն այլ երկրներ՝ խարխլվելու են Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը։ Նրանք կփորձեն իշխանության բերել իրենց կառավարություններին, որպեսզի նրանք անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Հնարավոր է, որ առաջին հերթին Ադրբեջանի վրա ազդեցություն գործեն Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր