Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

16 ապր 2022 15:37

Որոշ դրսի ուժեր ԼՂ-ում Ռուսաստանի համար հավելյալ լարվածության օջախներ են փորձում ստեղծել

Արտաքին որոշ դերակատարներ Լեռնային Ղարաբաղում փորձում են Ռուսաստանի համար հավելյալ լարվածության օջախներ ստեղծել: Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կապիրկինը՝ մեկնաբանելով Ուկրաինային զուգահեռ ՌԴ-ի համար Արցախում երկրորդ ճակատ բացելու հավանականությունը:


«Այն, որ ուկրաինական կողմից նման կոչեր կլինեն, մեզ համար զարմանալի չէ։ Իհարկե, մեզ համար գաղտնիք չէ, որ  կան աշխարհաքաղաքական խաղացողներ, որոնք շահագրգռված են Ռուսաստանի համար հավելյալ լարվածության օջախներ ստեղծել։


Ինչ վերաբերվում է Փառուխում տեղի ունեցածին, այստեղ էլ Ռուսաստանը շատ հանրային հայտարարություններ է արել, մեր տեսակետը հստակ է։ Այսպիսի հարցերում կարևոր դեր ունի խաղաղապահների, ընդհանրապես ռուսական կողմի ունեցած կոնտակտները հակամարտության բոլոր կողմերի հետ։ Այս կապերը, կոնտակտները Ռուսաստանի կողմից ամբողջապես օգտագործվում են։


Կողմերը հստակ ազդակ են ստանում, որ անհրաժեշտ է անվերապահ կատարել բոլոր այն հանձնառությունները, որոնք արձանագրված են 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով։ Եվ ռուսական խաղաղապահները գետնի վրա նույնպես ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը հարթվի, որպեսզի համաձայնություններն ամբողջությամբ իրականացվեն և թույլ չտրվի լարվածություն։ Ես այս թեման հենց այս ուղղությամբ կտանեի։ Պարզ է, որ դրսից եղել և կլինեն փորձեր հավելյալ լարվածություն ստեղծել, չի կարելի դա բացառել, բայց ես ավելի շատ սա կդիտարկեի մեր համագործակցության այս ձևաչափներում», - ասել է նա


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր