Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

18 ապր 2022 10:47

Էդգար Ղազարյանը նոր մանրամասներ է հրապարակել զրահաբաճկոնների մասին

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դադարեցվել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զրահաբաճկոնների, սաղավարտների և տեսադիտարկող սարքերից քողարկման ցանցերի արտադրությամբ զբաղվող հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ընկերության գործունեությունը, որի 50%-ի սեփականատերը հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը»։

Հիշեցնենք,  պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ գտնվում է անազատության մեջ, այսօր տարածել է հայտարարություն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի հայտարարությանը.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

Շարունակելի...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր