Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ Հրապարակ          Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս․ «Հրապարակ»       ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. որոշումներ են կայացվել նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ. «Ժողովուրդ»    

05 հուն 2026 09:17

Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս․ «Հրապարակ»

Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս․ «Հրապարակ»«Հրապարակ»  թերթը գրում է․ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը ՔՊ-ում բուռն աժիոտաժ է առաջացրել։ Չնայած իշխանամերձ շրջանակների հաշվարկով Հանրապետության հրապարակում մոտ 20 հազար մարդ է եղել, սակայն, որոշ տեղեկություններով, ԱԱԾ-ն 40 հազարից ավելի թիվ է զեկուցել Նիկոլ Փաշինյանին։

Իշխանության ներսում հասկացել են, որ, չնայած տեւական ամիսներ իրենց ձեւավորած վախի մթնոլորտին եւ ընդդիմության հանրահավաքներին մասնակցողներին աշխատանքից հեռացնելու փաստերին, այնուամենայնիվ, ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չի եղել: Եվ եթե այսքանից հետո ընդդիմադիր մեկ ուժի հանրահավաքին այդքան մարդ է մասնակցում, ապա կարելի է պատկերացնել, թե միասնական ընդդիմության կազմակերպած փողոցային պայքարի հետեւանքն ինչ կարող է լինել։

Սրանով են պայմանավորված իշխանականների եւ նրանց ֆեյքերի անհանգիստ արձագանքը եւ այն, որ կեսգիշերին Փաշինյանն ուժայիններին հրահանգել է՝ լույսը չբացված, խուզարկություններ իրականացնել ընդդիմադիրների տներում։

Երեկ, առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ 50-ից ավելի ընդդիմադիրների մոտ խուզարկություններ են արվել։ 20-ից ավելի մարդ ձերբակալվել է: Ոմանք սա համարում են հոգեվարքի նշան` քվեարկությունից 2 օր առաջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 05․ 06․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր