Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

22 ապր 2022 13:10

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավտանգավոր շրջանն է եկել.Իրանը եւ Ռուսաստանն, այլեւս չեն վախենում ԱՄՆ-ից

Միացյալ Նահանգների պատմության մեջ այս ժամանակը կարելի է համարել ամենավտանգավորը նրա ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Ֆլորիդայի նահանգում իր ելույթի ժամանակ։

«Այժմ սկսվել է մեր երկրի պատմության ամենավտանգավոր շրջանը (…): Նախկինում երբեք մեր աշխարհն այսքան անպաշտպան չի եղել»,- ասել է նա:

«Սպառազինություններն այսօր գտնվում են մինչ այժմ չտեսնված մակարդակում: Դրանք կան մեզ մոտ, բայց մյուս (երկրները) նույնպես դրանք ունեն: (…) Նակինում նման ոչ մի բան չի եղել»,- հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան նախկին ղեկավարը նաեւ նշել է, որ շատ երկրներ, այդ թվում Իրանը եւ Ռուսաստանն, այլեւս չեն վախենում ԱՄՆ-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր