Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել          Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

23 ապր 2022 14:34

ՆԱՏՕ-ից և ՌԴ-ի պես գերզինված գերտերությունից պետք է զգույշ լինել.Ուկրաինային տանկեր տալը կարող է միջուկային պատերազմի հանգեցնել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Ուկրաինային տանկեր տալը կարող է միջուկային պատերազմի հանգեցնել: Շոլցը, որին խիստ քննադատում են Ուկրաինային ծանր զենքեր չտալու համար, այս մասին ասել է Spiegel-ին հարցազրույցում:


«Ամեն ինչ պետք է անենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պես գերզինված գերտերության միջև ռազմական բախումից խուսափելու համար: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի խուսափեմ էսկալացիայից, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. միջուկային պատերազմ չի կարող լինել: Դրա համար էլ ավելի կարևոր է, որ մենք յուրաքանչյուր քայլ դիտարկենք շատ ուշադիր և սերտորեն համակարգենք միմյանց հետ։ Ինձ համար առաջնահերթություն է ՆԱՏՕ-ի ուղղությամբ էսկալացիայից խուսափելը։ Այդ իսկ պատճառով ես չեմ կենտրոնանում հարցումների վրա կամ թույլ չեմ տալիս ինձ նյարդայնանալ աղմկահարույց կոչերից։ Սխալի հետևանքները դրամատիկ կլինեն»,-ասել է Շոլցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր