Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ          Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին       Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ    

26 ապր 2022 11:50

Ալավերդի քաղաքում 3–ամյա դստերը Դեբեդ գետն է գցել մայրը, նա ձերբակալվել է

Ալավերդի քաղաքում 3–ամյա դստերը Դեբեդ գետն է գցել մայրը, նա ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեբեդ գետը երեխա է ընկել, նրան հաջողվել է փրկել։

Ոստիկանությունից հայտնում են, որ երեխայի մայրը հայտնել է, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ:

«Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը»,–հայտում են ոստիկանությունից:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:30-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ  Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը հայտնել էր, որ երեխային «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղափոխել են Վանաձորի ԲԿ, բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր