Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

30 ապր 2022 12:51

ՀՀ-ում առաջիկայում քաղաքական կայունություն չի լինի. Արևմուտքը ևս Երևանի և Մոսկվայի մերձեցումից հետո կարող է շահագրգռված լինել Փաշինյանի տապալմամբ

politnavigator.net-ը «Բողոքի ցույցեր Հայաստանում. գլխավորը «թավշյա հեղափոխության» անեծքից խուսափելն է» վերնագրով հոդվածում գրում է, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանում շարունակվում են ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաները։ Բայց սա ընդամենը նախավարժանք է, քանի որ հիմնական հանրահավաքը նախատեսված է մայիսի 1-ին, երբ հանրապետության տարբեր մարզերից նախօրեին մեկնարկած քայլերթերի բոլոր շարասյուները կհավաքվեն Երևանում։ Վարչապետին ուղղված հիմնական մեղադրանքը, որը դարձել է մոբիլիզացնող գործոն, խորհրդարանի նիստում նրա «սայթաքումն» է առ այն, որ Հայաստանի ղեկավարությանը առաջարկում են փաստացի հանձնել Արցախը: Փաշինյանը, մասնավորապես, ասել էր, որ եվրոպացի գործընկերները Երևանից պահանջում են «մի փոքր իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում», որպեսզի կարողանան օգնել հայկական կողմին։


Նա, կարծես թե, փորձել էր շոշափել հասարակական կարծիքը այդ հարցում։ Հենց նրա այդ անզգույշ հայտարարությունն էլ առաջացրել է պայթող ռումբի էֆեկտ, ընդդիմությունը օգտվել է իշխող վերնախավի՝ Արևմուտքի պայմանները ընդունելու այդ պատեհապաշտությունից։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին չի օգնել անգամ ապրիլի 19-20-ի հարկադիր այցը Մոսկվա, երբ նա Ռուսաստանի ղեկավարությունից խնդրել է ավելացնել խաղաղապահ ուժերի կոնտինգենտը և դրանով իսկ երաշխավորել Արցախի պահպանումը։ Բայց, ինչպես երևում է, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ վարչապետի ներկայիս սիրախաղը հայության մի զգալի մասի տրամադրությունների վրա ցանկալի պատկերային արդյունք չի տվել, իսկ դավաճանության մեղադրանքները ոչ միայն չեն դադարել, այլ ընդհակառակը, միայն սրվել են: Հետևաբար, Հայաստանում առաջիկայում քաղաքական կայունություն չի լինի, և ընդդիմությունը հիմնվում է դրա վրա։ Հատկանշական է, որ բողոքի ուժերն այժմ օգտագործում են ակցիաների համակարգման նույն մեթոդները, որոնք կիրառում էին Փաշինյանի կողմնակիցները 2018 թվականին:


Այսինքն, գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան հիմա կիրառվում է ազգային ուղղվածություն ունեցող ուժերի կողմից։ Բայց վերջին պատերազմում կրած պարտության հետևանքով տնտեսական ճգնաժամից հյուծված Հայաստանի զանգվածին այս պահին արդեն բավարար չէ միայն վարչապետի հրաժարականի կարգախոսը, թեև նա նախկինում էլ ասոցացվում էր Սորոսի հիմնադրամի հետ: Մարդիկ արդեն «այրվել» են 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ, երբ տասնյակ հազարավոր ակտիվիստներ տապալեցին օրինական իշխանությանը և գահին նստեցրին մեկ ուրիշին միայն Սերժ Սարգսյան գործչին մերժելու նպատակով։ Նման կարծիքի են հիմա բազմաթիվ քաղաքագետներ և վերլուծաբաններ:




Ըստ նրանց, Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական ծրագիր՝ այլընտրանք ներկայիս նեոլիբերալ կուրսին: Բայց խայտաբղետ ընդդիմությունը նման բան պարզապես դեռ չունի։ Նման տեսակետ է պաշտպանում նաև հայտնի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Մեխանիկական կրկնությունը հաջողություն չի բերի: Հիշեցնեմ միայն, որ չորս տարի առաջ, զուտ Սերժ Սարգսյանին տապալելու գաղափարով, առանց որևէ քաղաքական ծրագրի կամ օրակարգի, այն ժամանակվա ընդդիմությանը հաջողվեց «թավշյա հեղափոխություն» անել։ Հիմա, ճաշակելով այդ հեղափոխություն-արկածախնդրության դառը պտուղները, մարդիկ չեն ուզում նորից սխալվել։ Նրանք, անշուշտ, այսօրվա ընդդիմությունից ապագայի՝ «հետփաշինյանական» Հայաստանի մասին հարցեր ունեն»,- իրավիճակը մեկնաբանել է նա։ Ուստի, չնայած տևական ու լայնածավալ բողոքներին, հակափաշինյանական ուժերը կարող են չունենալ բավարար աջակցություն կրիտիկական զանգված ստեղծելու և իրական հեղաշրջում իրականացնելու համար։ Իսկ մայիսի 1-ից հետո զանգվածային ցույցերի կրճատումը թույլ կտա իշխանություններին հեշտությամբ ճնշել բողոքի ակցիաները։ Ընդ որում, ընդդիմությունը չունի սեփական համակարգող կենտրոն կամ քաղաքական լայն կոալիցիա, ու բոլոր գործողությունները կազմակերպվում և իրականացվում են ապակենտրոնացված կարգով։


Ի վերջո, պետք է հաշվի առնել նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ և մինչև վերջ պայքարելու է իշխանության համար՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, որոնք սովորել է Սորոսի հիմնադրամում, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատների կիրառմամբ։ Ի տարբերություն նախորդ իշխանությունների, «թավշյա հեղափոխության» ալիքով իշխանության եկած նոր «դեմոկրատական» ուժերը պատրաստ են արյան գետեր թափել ու երկիրը խեղդել դրա մեջ։ Այսինքն, առանց գործողությունների կոնկրետ ծրագրի մշակման և առանց երկրի հետագա զարգացման ուղղությունը կոնկրետ որոշելու, Նիկոլ Փաշինյանին այս փուլում հնարավոր չէ հաղթել։ Ի վերջո, միայն հայրենասիրական ու հակաադրբեջանական օրակարգը բավարար չէ: Ավելին, վարչապետն արդեն ունի հաղթաթուղթ Ռուսաստանի հետ տնտեսական և ռազմաքաղաքական համագործակցության ձևավորման տեսքով։ Այսպես թե այնպես, Փաշինյանը խոստովանել է, որ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը Հայաստանին մղում են դեպի անդունդ՝ ղեկավարությանը համոզելով անբարենպաստ պայմանագրեր կնքել Անկարայի և Բաքվի հետ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Զանգեզուրի միջանցքի հետ կապված։


Եթե ողջ ընդդիմությունը հայտարարեր իր հավատարմությունը հանրապետության հետագա զարգացմանը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կազմում, ապա նրա իշխանության գալը բացասական հետևանքների չէր հանգեցնի։ Բայց պետք է հաշվի առնել, որ Փաշինյանին ընդդիմացող ոչ բոլոր ուժերն են ռուսամետ, քանի որ կան բազմաթիվ ազգայնականներ և արևմտամետ խմբեր։ Ուստի նրա տապալումը կարող է իշխանության բերել էլ ավելի արևմտամետ լիբերալ գործչի կամ կատաղած ազգայնական հայրենասերի, որն ի վիճակի է անբարենպաստ պայմաններում նորից պատերազմ սկսել։ Այսինքն, այս իրավիճակում անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞վ է գալու, և, ի վերջո, ի՞նչ է ստանալու Ռուսաստանը, եթե նրանք հաղթեն։ Այս պահին դեռ ամեն ինչ պարզ չէ, մանավանդ որ Արևմուտքը ևս Երևանի և Մոսկվայի մերձեցումից հետո կարող է շահագրգռված լինել Փաշինյանի տապալմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր