Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

05 մայիս 2022 17:27

ԱՄՆ-ն Կիևին տրամադրել է հետախուզական տեղեկատվություն` օգնելով սպանել ռուս հրամանատարներին

Ամերիկյան The New York Times պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, պնդում է, որ Վաշինգտոնը, իբր, Կիևին տրամադրել է հետախուզական տեղեկատվություն, որը հանգեցրել է ռուս սպաների, հրամանատարների մահվան: Տեղեկատվության փոխանցման հետևանքով սպանված ռուս սպաների թիվը չի նշվում:

Ընդ որում պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգները, իբր, դեմ է Կիևին ռուսական ռազմական ղեկավարության «առավել բարձրաստիճան ծառայողների» վերաբերյալ տվյալների փոխանցմանը։ 

Առանց աղբյուրների հրապարակման՝ հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ-ն գաղտնի կերպով «իրական ժամանակում» տեղեկություններ է փոխանցում Ուկրաինային մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այս տեղեկությունը, ի թիվս այլ բաների, ներառում էր ռուսական զորքերի տեղաշարժերի մանրամասներ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության երկրորդ փուլի մասին հայտարարությունից հետո, հայտնում է New York Times-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր