Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով. Արաղչի          Տեսանյութ.Մի վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների. Սամվել Կարապետյանը՝ պետական աշխատողներին       Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում    

05 հուն 2026 14:12

Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով. Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով. ԱրաղչիԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում անվտանգության միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներովշ:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նա շատ սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ իր ձեռքում պահելով կառավարման ղեկը։ Սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, համապատասխան մարմինները խորհուրդ չեն տալիս ավելի մեծ չափով անձամբ հայտնվել հանրության մեջ»,- հայտարարել է նախարարը լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին։

Միևնույն ժամանակ, Արաղչին հավելել է, որ Իրանի կառավարությունը մշտական կապ է պահպանում երկրի առաջնորդի հետ։

Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Հոսեյնին ավելի վաղ հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեին ապաքինվում է. նա ունեցել է մեջքի, ծնկի վնասվածք, ինչպես նաև պատռված վերք ականջի հետևում։

Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Ալի Խամենեիին, ով զոհվել էր փետրվարի 28-ին սկսված Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հենց առաջին օրը։ Նոր առաջնորդը մարտի 9-ի գիշերը բարձրագույն ղեկավար պաշտոնում ընտրվելու պահից ի վեր դեռևս չի հայտնվել հանրության առջև, սակայն այդ ժամանակվանից ի վեր նրա մամուլի ծառայությունը առաջնորդի անունից մի քանի ուղերձ է հրապարակել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր