Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

25 հոկ 2023 14:00

ՌԴ-ում ստեղծվել է ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման նոր մեթոդ

Ն.Վ.  Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի (ԳՀԻ) գիտնականները պարզել են ենթաստամոքսային գեղձի գլխիկի արյան մատակարարման առանձնահատկությունը եւ ստեղծել օրգանի փոխպատվաստման նոր մեթոդ։ Բժիշկները ստացել են այս հայտնագործության պաշտոնական վկայական։


Ինչպես տեղեկացրել են Մոսկվայի կառավարության մամուլի ծառայությունում, ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը (սովորաբար երիկամի փոխպատվաստման հետ միասին) հաճախ կարող է նորմալ կյանքի վերադարձնել առաջին տեսակի շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին, որոնք ծանր խանգարումներ ունեն։ Վիրահատության բարդությունն այն է, որ հաճախ ենթաստամոքսային գեղձը անպիտան է լինում փոխպատվաստման համար տարբեր պատճառներով՝ ոչ ստանդարտ անատոմիա, չափերի տարբերություններ, վատ որակ։


Բացի այդ, նման վիրահատության համար անհրաժեշտ է եւս մեկ պայման՝ ենթաստամոքսային գեղձը պետք է ունենա զարկերակային արյան մատակարարման առնվազն երկու հիմնական աղբյուր։ Ավելի հաճախ դրանք վերին միջընդերային եւ փայծաղի զարկերակներն են։


Հետվիրահատական դիտարկումների ժամանակ բժիշկները նկատել են, որ մի շարք դեպքերում արյունը նոր ենթաստամոքսային գեղձ մատակարարվում է միայն մեկ զարկերակով՝ փայծաղի, ընդ որում՝ օրգանի ֆունկցիան չի խանգարվում։ Այդ դիտարկման շնորհիվ ինստիտուտի մասնագետները ստեղծել եւ հաջողությամբ ներդրել են ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման նոր մեթոդ՝ առանց երկրորդ զարկերակի զարկերակային հոսքի վերականգնման։


«Առաջին վիրահատությունը  կատարվել է 2016թ.։ Մեր գիտնականներին հաջողվել է նաեւ ստեղծել նախավիրահատական նմուշներ, որոնք ցույց են տալիս, թե կկարողանա արդյոք օրգանը փոխպատվաստումից հետո արյուն ստանալ միայն մեկ զարկերակից։ Այս գիտական բացահայտումը թույլ է տվել ավելացնել ռեցիպիենտների թիվը, որոնց կատարվել է երիկամի եւ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում»,- ասել է ԳՀԻ-ի երիկամի եւ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման գիտական բաժանմունքի ղեկավար Ասլան Բալկարովը։


Այժմ նոր մեթոդով ինստիտուտում կատարվում է վիրահատությունների 10 տոկոսը։


2023թ. օգոստոսին գիտնականները ստացել են պաշտոնական վկայական գիտական բացահայտման համար եւ ակադեմիկոս Պ.Լ. Կապիցայի անվան հուշամեդալներ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Գիտական հայտնագործությունների եւ գյուտերի միջազգային ակադեմիայից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր