Բանից պարզվում է՝ադրբեջանցի և թուրք զբոսաշրջիկներ էլ ունենք Հայաստան այցելող

Այսպիսով, այսօր արդեն պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը համալրվել է ևս մեկով՝ Ադրբեջանով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն, 2022 թվականի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ։ Տեղեկացնենք, որ 2019-22 թթ-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի այցելություն մեր երկիր չի եղել։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում 3,5 անգամ էլ ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը։
Մասնավորապես, հունվար-մարտին Հայաստան է այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 1 244 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակհատվածում՝ 356 զբոսաշրջիկ։ Նշենք, որ Թուրքիայից նախորդ տարիներին էլ են զբոսաշրջիկներ այցելել Հայաստան։
Լուսանկարում՝ ադրբեջանցի պատգամավորները Երևանում։
panorama.am