Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

11 փետ 2023 13:30

Ադրբեջանի քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, շարունակում են գալ Հայաստան

Ադրբեջանի քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, շարունակում են գալ Հայաստան։ Նրանց անարգել մուտքը մեր երկիր սկսվեց այս իշխանությունների օրոք, որոնք երազում են խաղաղության դարաշրջան սկսել Ադրբեջանի հետ։


Ավելին, իշխանությունները պաշտոնապես հաստատեցին, որ Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը համալրվել է ևս մեկով՝ Ադրբեջանով։


Ադրբեջանցի զբոսաշրջիկների քանակը թեև մեծ չէ, բայց փաստն այն է, որ նրանք գալիս են մեր երկիր։


Ամիսներ առաջ գրեցինք, որ 2022 թվականի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ։


Վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ 2022թ-ին ընդհանուր առմամբ Հայաստան է այցելել ադրբեջանցի 5 զբոսաշրջիկ։ Փաստորեն թվերն աստիճանաբար ավելանում են։ Իհարկե չենք կարող նշել, թե իրականում այլ երկրի քաղաքացիություն ունեցող քանի ադրբեջանցի է եկել մեր երկիր։


Ի դեպ Թուրքիայից, որի հետ Հայաստանի իշխանությունները ևս ձգտում են «ջերմ հարաբերություններ» հաստատել, կտրուկ ավելացել է Հայաստան այցելողների քանակը։ Եթե 2021 թվականին Հայաստան էր այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 3 740 զբոսաշրջիկ, ապա 2022 թ-ին այդ թիվն ավելացել է 2,5 անգամ՝ հասնելով 9 479-ի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր