Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

14 մայիս 2022 13:42

Իբր դուրս են եկել ոստիկանությունից, արդեն 1 տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն․Զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել որոշ լրատվական կայքերում սոցցանցում շրջանառվում են ոստիկանության ծառայողի համազգեստով անձանց նկարներ և տեղեկություն, ըստ որի՝ նրանք օրերս դուրս են եկել ոստիկանությունում ծառայությունից։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ այդ անձինք արդեն մեկ տարուց ավելի ոստիկանության ծառայողներ չեն հանդիսանում։
Ի դեպ, օրերս լրատվական կայքերում, սոցցանցում և քաղաքական գործիչների կողմից տեղեկություններ են տարածվում, որ վերջին օրերին բազմաթիվ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում։
Մասնավորապես, շրջանառվում է 3 ծառայողի տվյալ։
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներ Խաչիկ Թովմասյանի ու Նարեկ Հարությունյանի կողմից չեն ստացվել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու վերաբերյալ զեկուցագրեր, և նրանք հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, իսկ Բենիկ Արզումանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից մայիսի 12-ին, իր՝ ապրիլի 7-ին ներկայացրած զեկուցագրի հիման վրա։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ապրիլի 7-ին հանրապետությունում քաղաքական որևէ ակցիա տեղի չէր ունենում։
Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որի ծառայության հիմնական նպատակներն են հասարակական անվտանգության ապահովումն ու հանցավորության դեմ պայքարը։
Կոչ ենք անում զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր