Հաղթեցինք և՛ թուրքին, և՛ ադրբեջանցուն.3-րդ տեղը գրաված ազերի մարզիկը թաթերի վրա է կանգնել` իրենց դրոշը մերինից բարձր պահելու համար
Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ 60 կգ քաշային կարգում ևս հաղթանակը Հայաստանի հավաքականինն է։ 17-ամյա Արման Մրտեյանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը. այս անգամ մրցելով արդեն մեծահասակների մրցաշարում։ Մրտեյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույգունին։ Հիշեցնենք` բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 27 երկրների մարզիկներ, մեկնարկել է մայիսի 7-ին։
Երրորդ տեղը գրաված ազերի մարզիկը թաթերի վրա է կանգնել` իրենց դրոշը մերինից բարձր պահելու համար...
Երրորդ տեղը գրաված ազերի մարզիկը թաթերի վրա է կանգնել` իրենց դրոշը մերինից բարձր պահելու համար...
Սրանք այդպես էլ չթոթափեցին պարտվածի բարդույթը...
Ի դեպ,մենք ևս մեկ չեմպիոն ունենք` Աշոտ Ադամյանն է...