Տեսանյութ.ՌԴ-ն ՀՀ-ում հեղափոխություն չի՛ անի. ընդդիմությունը ռեսուրս ունի՝մոտավոր 20 հազար մարդ, բայց դոփում է տեղում

Նրա խոսքով՝ ՌԴ-ն երբեք զանգ չի տա, այդ կերպ ՀՀ-ի ներսում իշխանափոխություն չի անի։ «ՀՀ ներքաղաքական ուժերը կարո՞ղ են իրավիճակ փոխել երկրում և ստիպել Փաշինյանի հրաժարական տալ, խնդրեմ, Մոսկվան դեմ չի լինի, բայ ռուսական կողմը նախաձեռնող չի լինի»,- ասել է քաղտեխնոլոգը։
Վերլուծելով ներքաղաքական վիճակը՝ բանախոսն արձանագրել է, որ ընդդիմությունն այսօր ունի ռեսուրս, կայուն զանգված, մոտավոր 20 հազար մարդ, որոնք պատրաստ են որոշակի կտրուկ գործողությունների։
«Ընդդիմությունն այսօր, եթե ոչ ողջ հանրապետությունը, ապա գոնե մայրաքաղաքը կարող է պարալիզացնել և երթևեկությունն օրինակ կոլապսի ենթարկել, բայց մենք սա չենք տեսնում, հետևաբար հարց է առաջանում, ինչու՞», - ասել է Բադալյանն՝ ավելացնելով, որ «Դիմադրություն» շարժումը հասել է ինչ -որ կետի, և առայժմ դոփում է տեսում։
Մանրամասները՝ տեսանյութում։