Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

30 մայիս 2022 14:46

Տեսանյութ.Չէր տարբերվում ով ում է խփում,վայրենավարի խփում էին մի 3-4 րոպե՝ թացը չորի հետ խառնելով․ Yerkir.am-ի խմբագիր

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով ոստիկանները հարվածներ են հասցրել Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանին, պատռել վերնաշապիկն ու փորձել բերման ենթարկել:


«ոստիկանները քարշ տվեցին՝ հաշվի չառնելով, որ լրագրող եմ։ Թացը չորին խառնելով՝ հարվածում են»,-մեկնաբանեց Վահե Սարգսյանը։



Նա վստահեցրեց, որ պարզապես կանգնած է եղել Իշխան Սաղաթելյանի և Արամ Վարդևանյանի հետ. «Պարզապես ասում էի ոստիկաններին՝ այսպես ագրեսիվ մի տրամադրվեք: վայրենաբարո ձեւերով հարձակվեցին, չէր տարբերվում ով ում է խփում: Ինձ գետնին գցելով, 3-4 րոպե բոլոր տեղերիս հարվածել են: Ես ներկայացա, ինձ մեքենայից իջեցրինք»,-ասաց նա:


Վահե Սարգսյանի վերնաշապիկն ամբողջությամբ պատառոտված էր:


Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները սադրանքներ հրահրեցին ու սկսեցին բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր