Տեսանյութ.Չեն մարսելու, բոլորին գիտենք հատ-հատ,խփել են՝ ինձ, Գեղամ Մանուկյանին, Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին
Պատգամավորներին միայն չեն քաշքել, կոնկրետ խփել են՝ ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, այսինքն՝ ունեցել են հստակ հանձնարարություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը հավելեց, որ այսօրվա դեպքերով իրենց փաստաբանները եւ պատգամավորները զբաղվում են արդեն:
Նա նշեց, որ շարունակելու են իրենց ակցիաները և լինելու են տարբեր գերատեսչություններում՝ նույն օրակարգով։ «Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր մյուս հայրենակիցները, որոնք բարձր դիրքեր են զբաղեցնում, պարտավոր են դիրքորոշում հայտնել: Հունիսի 3-ը իրենց գերեզմանն է, որովհետեւ դրանից հետո իրենց բոլոր փաստարկները դառնում են անիմաստ»,-ասաց նա:
Խոսելով այսօրվա գործողություններից՝ Սաղաթելյանը նշեց, որ 19․00-ին լինելու է հանրահավաք, որը իր ֆորմատով տարբերվելու է նախորդներից: Վաղը առավոտվանից կսկսեն անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան կլինի հանրահավաք ու երթ։