Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

31 մայիս 2022 16:55

1 մլն դոլարանոց իսպանա-հայկական հրթիռը՝ բասկերի երկրի հրթիռն է, որի մեջ տեղադրված է 2 մոդուլ՝ իսպանականը և հայկականը

«Փաստ» -ը գրում է. Կառավարության՝ մայիսի 26-ի նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե «ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»։ Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «ցնցող» իրադարձությանը հետևյալ դիտանկյունից մոտեցավ, ընդ որում թե՛ իր գրառմամբ, թե՛ մեզ հետ զրույցում: «Նպատակը հերթական սուտը խոսելն է

Որքան սուտը մեծ է, այնքան ավելի հեշտ է մարսվում իր ընտրողների կողմից»,-ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ավիացիայի, ոչ թե տիեզերքի մասնագետ է, բայց կան պարզ ճշմարտություններ, որոնք հասանելի են ցանկացածին: «Falcon 9 հրթիռին ծանոթ ենք դեռևս 2009-2010 թթ.-ից: Այն միջին կարգի հրթիռ է, որը փոխադրում է մինչև 60 արբանյակ: Կարդացեք նաև Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց երթը «Որեւէ մեկը որեւէ բան չի հանձնել»․ Ալեն Սիմոնյանը՝ Արցախը հանձնելու եւ ընդդիմության պահանջի մասին «Ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական»․ Նիկոլ Փաշինյան «SpaceX»-ը 2016 թ.-ին կոմերցիոն ծրագիր էր հայտարարել:

Սկզբում մինչև 150 կգ բեռ տեղավորող արբանյակը տիեզերք էր տանում 1 մլն 250 հազար դոլարով, իսկ մինչև 300 կգ արբանյակը՝ 2 մլն 500 հզր դոլարով: Երբ պատվերները շատացան, նվազեցին նաև գները, քաշերը մեծացրեցին՝ 200 կգ արբանյակն արժեցավ 1 մլն դոլար: Գների նվազեցմանը հասան տանող հրթիռի հետ վերադարձով պայմանավորված, այսինքն՝ մի քանի տանող հրթիռ չեն արտադրում, հրթիռը վերադառնում է և դառնում բազմակի օգտագործման: Հիմա՝ 1 մլն դոլարանոց իսպանա-հայկական հրթիռը՝ «Urdaneta-armsat1»-ը բասկերի երկրի հրթիռն է, որի մեջ տեղադրված է երկու մոդուլ՝ իսպանականը և հայկականը: Որքանո՞վ է Հայաստանի կառավարման հնարավորությունն այդ մոդուլին, ես չգիտեմ: Տեխնիկական ճշգրտություններ տալ չեմ կարող: Դա «armsat1»-ի թիմը կարող է ասել, թե որքանով է մեր կողմից արբանյակը կառավարվում: Կարծում եմ, որ կառավարվում է, որովհետև պետք է կապի կանալ լինի:

Կա՛մ իսպանացիների հետ նույն կապի կանալով ենք կառավարում մեր հասանելիք բաժինը , կա՛մ երկու առանձին կապի կանալ ունենք: Նշենք նաև, որ անվանման մեջ առաջինն իրենց անունն է, սա ևս պետք է բացատրեն, թե ինչու է այդպես: Բաց աղբյուրներում շատ տեղեկություններ չկան, այնպես որ պետք է հստակ մեկնաբանություններ հնչեն, թե որքանով է այդ արբանյակը մերը, որքանով իսպանական, ով է արբանյակի պատվերը տվել: Գուցե իրենք տվել են, իսկ մերոնք ուղղակի միացել են, որ ֆինանսական առումով ավելի մատչելի լինի: Նույնիսկ հավասար մասնաբաժինների դեպքում դա կարժենա 500 հազար ԱՄՆ դոլար, ավելի քիչ, քան ԱԺ պարգևավճարներն են: Եթե ամփոփենք, սիրողական մակարդակում իմ դիտարկումները սրանք են»,-եզրափակում է Հակոբ Ճաղարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր