Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

07 հուն 2022 12:24

Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել երկրում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել երկրում էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների հնարավոր սակավության պատճառով։


Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում Բայդենը նշում է, որ կան «բազմաթիվ գործոններ», որոնք սպառնում են անհրաժեշտ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու ԱՄՆ կարողությանը։


«Ես՝ Ջոզեֆ Ռ. Բայդեն կրտսերս, Միացյալ Նահանգների նախագահը, Միացյալ Նահանգների Սահմանադրությանը և օրենքներին վերապահված լիազորությամբ, սույնով հայտարարում եմ արտակարգ իրավիճակի առկայության մասին՝ կապված բավարար էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների առկայության սպառնալիքների հետ՝ սպառողների պահանջարկը բավարարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Այս խնդիրը լուծելու համար նա, մասնավորապես, երկու տարի ժամկետով ազատել է ներմուծման մաքսատուրքերից Կամբոջայից, Մալայզիայից, Թաիլանդից և Վիետնամից ներկրված «որոշ արևային մարտկոցներ և մոդուլներ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր