VK-ի թոփ-մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանի մահվան մանրամասները

Ըստ RG-ի՝ Գաբրիելյանը կնոջ՝ Ալյոնայի և ընկերներ Սերգեյ Մերզլյակովի և Սերգեյ Օլսևիչի հետ ծրագրել է երկու ամենագնացով հասնել Կանին Նոս թերակղզի։ Գաբրիելյանն ու Մերզլյակովը եղել են մի ամենագնացում, մյուսում՝ Գաբրիելյանի կինը և ընտանիքի բարեկամ Սերգեյ Օլսևիչը։ Բոլշայա Բուգրյանիցա գետն անցնելիս ամենագնացները շրջվել են:
Գաբրիելյանի կնոջ և Սերգեյ Օլսևիչի ամենագնացը ափ է դուրս եկել, իսկ երկրորդ ամենագնացը հոսանքով հայտնվել է Սպիտակ ծովում։ Օլսևիչին և Գաբրիելյանի կնոջը փրկել են տեղի բնակիչները։ Գաբրիելյանի և Մերզլյակովի որոնողական աշխատանքների համար Նարյան-Մարից (դեպքի վայրից 400 կմ հեռավորության վրա) ուղարկվել է փրկարարական ջոկատ։ Զոհերի մարմինները հայտնաբերվել են երեքշաբթի առավոտյան։ Նախնական քննությամբ մահվան պատճառը եղել է հիպոթերմիան։
Դատաբժշկական փորձաքննությունը կիրականացվի Նարյան-Մարում, ուր մահացածների մարմինները կտեղափոխեն ուղղաթիռով, հայտնում է ՔԿ-ն։ Մահվան հավանական պատճառ, ըստ աղբյուրի, կարող է լինել այն, որ Գաբրիելյանովն ու Մերզլյակովը չեն կարողացել կառավարել ամենագնացը, քանի որ գետը, որտեղ շրջվել է ամենագնացը, փոթորկոտ է եղել։