Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուն 2022 13:55

Փորձել է մեքենայով անցնել գետը, սակայն հոսանքը քշել-տարել է. մահացել է VK-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը

ՌԴ կազմում ներառված Նենեցյան ինքնավար մարզում ամենագնացներով գետն անցնելիս զոհվել են VK ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և ընկերության գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 7-ին, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են հոլդինգի մամուլի ծառայությունում։

«Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ողբերգական վթարի հետևանքով մահացել են Վլադիմիր Գաբրիելյանը և Սերգեյ Մերզլյակովը։ Սգում ենք ընտանիքի, ընկերների և հարազատների հետ»,- ասված է ուղերձում։

Ինչպես հայտնում է Baza Telegram ալիքը, VK-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Գաբրիելյանը ընկերների և կնոջ՝ Ելենայի հետ փորձել է անցնել Բոլշայա Բուգրյանիցա գետը երկու «Շերպ» ամֆիբիա ամենագնաց մեքենաներով։ Գետի հոսանքը, սակայն, տրանսպորտը քշել է դեպի ծով։

Սերգեյ Օլսևիչին և Ելենա Գաբրիելյանին հաջողվել է իջնել իրենց մեքենայից։ Ժամը հինգի մոտ ռադիոկապով զանգահարել են Վլադիմիր Գաբրիելյանին։ Բայց նա և իր ուղեկից Սերգեյ Մերզլյակովն այլևս չեն պատասխանել։

Օլսևիչն ու Ելենա Գաբրիելյանը որոշել են ոտքով վերադառնալ։ 25 կմ քայլելուց հետո հասել են գյուղ։ Փրկարարները սկսել են որոնել VK-ի թոփ-մենեջերին այսօր վաղ առավոտյան՝ անհետացումից գրեթե 12 ժամ անց։ Մի քանի ժամ անց նրանց մարմինները հայտնաբերվել են Պեստսովայա գետի ափին։

Վլադիմիր Գաբրիելյանը Mail.ru Group-ի փոխնախագահն ու տնօրենն էր 2005 թվականից։ 2019 թվականին նա ստանձնել է VK-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։ 2022 թվականի մարտի 31-ին Գաբրիելյանն ընդգրկվել է VK-ի տնօրենների խորհրդի կազմում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր