Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

08 հուն 2022 15:06

Հայկական կողմն է խնդրել՝ թող մնա գաղտնիք.ՀՀ-ն այդ արբանյակը գնել է, իր սեփականությունն է

Կառավարության մայիսի 26-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը։ Արբանյակն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ «Սատլանտիս» ընկերության կայքում վարչապետի հայտարարություից հետո որևէ տեղեկություն չկար Հայաստանի արբանյակի մասին, տեղեկություն չկար նաև այն մասին, թե որքան է արժեցել արբանյակը և ինչ միջոցներով է այն գնվել։ Այս հարցերի շուրջ Tert.am –ը հարցում էր ուղարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։

Նախարարությունից հայտնեցին, որ աշխատանքներն ընթացել են գաղտնիության ռեժիմով և հայկական կողմն է խնդրել, որպեսզի որևէ հրապարակում չարվի: Տեղեկությունը արդեն հանրայնացվել է։ 

Հարցման պատասխանի մեջ նշված էր, որ արբանյակի ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: Գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում և արբանյակի արժեքի մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանը գնել, թե վարձակալել է արբանյակը, ԲՏԱ նախարարությւոնից հայտնեցին, որ Հայաստանը չի վարձակալել այդ արբանյակը, այլ գնել է: Այն ՀՀ սեփականություն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր