«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

14 հուն 2022 14:42

Հայերի մասին մեր սպասելիքները գերազանցված են.Շոտլանդացի ֆուտբոլային երկրպագուները տպավորված են Երևանով

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի 4-րդ տուրի Հայաստան-Շոտլանդիա խաղի համար Երևան ժամանած երկրպագուները տպավորված են Հայաստանի մայրաքաղաքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրանք ընդգծեցին, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է,  իսկ հայերը անմիջական, հյուրընկալ և ընկերասեր են: 

«Հայերի մասին մեր սպասելիքները գերազանցված են: Չէինք մտածում, որ տեղացիները այսքան հյուրընկալ և ջերմ կլինեն մեր հանդեպ: Բոլորը շատ դրական են վերաբերվում մեզ»,- ասաց ֆուտբոլասեր Ալան Մաքքիլոփը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցած շոտլանդացի զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունեցել շատ բան տեսնելու: Նրանք մտադիր են  մինչև խաղի սկսվելը մոտակա տեսարժան վայրերն այցելել:

«Պատրաստվում ենք շրջել Երևանի օպերային թատրոնի տարածքում: Քանի որ բավարար ժամանակ չունենք բոլոր տեսարժան վայրերը տեսնելու համար, որոշել ենք այցելել այն հետաքրքիր կառույցներն ու հաստատությունները, որոնք կհանդիպեն ճանապարհին»,- նշեց Փոլ Դոհերթին: 

Շոտլանդացի ֆուտբոլասերներն այն կարծիքին են, որ ինչպես առաջին խաղում, այնպես էլ այս խաղի ժամանակ իրենց ազգային ընտրանին կգերազանցի Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, իսկ խաղից հետո պատրաստվում են հաղթանակը նշել հայկական գարեջրով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր