Ադրբեջանցին ասում է՝ մեզ տվեք կոորդինատներ, մենք ասում ենք՝ ոչ...փոքր Ալիեւի ցանկությունը մեծ Ալիեւի ցանկությունն իրականացնելն է, Բաքվից Մեղրիով Նախիջեւան արագընթաց ճանապարհ էր կառուցվում
![](https://tesaketinfo.am/wp-content/uploads/2022/06/default-18.jpg)
Նրա խոսքով, Մինսկի խումբը, որ ի սկզբանե զբաղվում էր ԼՂ խնդրով եւ այն միակ հարթակն էր, որտեղ հանդիպում էին հմանախագահող երեք երկրները գումարած Հայաստան, Ադրբեջան, նախկինում էլ Ղարաբաղը, այդ շրջանակներում հարցի քննարկումը պետք է շարունակվի:
«Ամենակարեւորն այն է, որ Մինսկի խումբը համարում է, որ ԼՂ հարցը լուծված չէ»,-ասաց ՀՀ նախգահը:
Նա նկատեց, որ թեեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հարաբերություններն այնպիսին չեն, որ միասին հանդիպեն, սակայն նրանց հետ կա պայմանավորվածություն, որ պետք է շարունակել գործընթացը. «Սա կարող է նաեւ յուրահատուկ հարթակ լինել, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ինչ-որ պահի կնստեն սեղանի շուրջ: Այս առումով մեր տեսակետը հստակ է, մեզ համար ընդունելի չէ, որ Ղարաբաղի հարցը լուծված է, եւ երկրորդը, մեզ համար անընդունելի է, որ այդ հարցի լուծման ժամանակ անընդհատ Ադրբեջանը փորձում է զուգահեռներ տանել Լաչինի եւ Սյունիքի միջեւ, այդ միջանցքի գաղափարը: Երբ խոսվում է Լաչինի միջանցքի մասին, դա այլ կարգավիճակ է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ գրված է, թե ինչի համար է Լաչինի միջանցքը նախատեսված: Դա միակ լեգիտիմ, գործող ձեւն է, որով ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցները կարող են իրենց զգալ անվտանգ»,-ասաց նա:
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքին, ՀՀ նախագահն ասաց, որ այդ հարցը հայկական կողմից չի քննարկվում. «Այդ հարցը չի քննարկվում նաեւ ռուսների ու եվրոպացիների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ: Մենք ուրիշ հարց ենք քննարկում. Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջեւանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք, ուղղակի, թե ոնց կարող ենք այդ ռեժիմն այնպես անել, որ դուք շատ անհարմարություն չզգաք: Այսինքն այն սովորական ռեժիմը, որ ունենք՝ մաքսային, սահմանապահ, պայմանավորվենք այդ ռեժիմները թեթեւացնենք երկկողմանի գործող միջազգային ընդունված նորմերի շրջանակում: Այդ քննարկումներն սկսվել են, եռակողմ հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել:
Այնտեղ մի ուրիշ հարց էլ կա. մենք ասում ենք, եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են՝ մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով է անցնելու դա: Մենք ասում ենք՝ ոչ, եկեք սկզբունքները քննարկենք, որովհետեւ սկզբունքները քննարկելուց հետո շատ ավելի հեշտ է լինելու մեզ համար: Այդտեղ մենք տարբերակներ ունենք, դա միակճանապարհը չի: Ըստ մեզ փոքր Ալիեւի ցանկությունը մեծ Ալիեւի ցանկությունն իրականացնելն է, Բաքվից Մեղրիով Նախիջեւան արագընթաց ճանապարհ էր կառուցվում: 1987-ին այդ ճանապարհը կանգնեցվեց: Այնտեղ կոնֆլիկտ եղավ: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց դա պրակտիկորեն այսօր հնարավոր չէր իրականացնել: Մենք ասում ենք՝ մինչ այդ այս պահին գործող ճանապարհ կա՝Սիսիանից երբ գալիս էինք Երեւան, հասնում էինք Բիչենեկ, իջնում էինք Նախիջեւան, Նախիջեւանից Երասխ: Վայոց ձորով անցնող ճանապարհն այդ ժամանակ համարյա չէր օգտագործվում: Հիմա մենք ասում ենք, երեք ժամանակավորապես օգտագործեք այս ճանապարհը: Այսինքն եկեք հասեք Գորիս, Անգեղակոթ, ապա Բիչենեկ: Ուղղակի Բիչենեկի սարը ձմռանը խնդիր է: Սա այն է, ինչ մեր մտքում կա, բայց որեւէ միջանցքային ծրագիր սեղանին չի քննարկվում: Այդ բառն էլ չի քննարկվում: Դրան կողմնակից է նաեւ ռուսական կողմը»,-հայտարարեց Վահագն Խաչատուրյանը: