Մենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ, գնացեք և իշխանափոխություն արեք, եթե կարող եք          Եվրոպայի գազային երազանքները կարող են փլուզվել Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի հակամարտությամբ. Foreign Policy       Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր ատոմակայանը, մեծ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի համար. թուրք պաշտոնյա    

21 հուն 2022 12:06

Ինչո՞ւ մարդիկ կարող են մահանալ քնի մեջ

Մի կողմից՝ քնած ժամանակ մահանալը կյանքից հեռանալու հեշտ ձեւ է, որի մասին շատերը կերազեին։ Մյուս կողմից՝ նման մահը միշտ անսպասելի է եւ կարող է հանդիպել տարբեր տարիքում։ Ինչո՞ւ մարդիկ կարող են մահանալ քնի մեջ։ Պատճառների մասին «Аргументы и факты»-ին պատմել է թերապեւտ Աննա Վիլեսովան։

Մասնագետը նշել է, որ քնի մեջ մարդկանց մահանալու պատճառներն են.

իշեմիկ հիվանդությունը եւ հիպերտոնիան, որոնք առաջ են բերում ծանր առիթմիա եւ սրտի կանգ,
օբստրուկտիվ ափնոեի ախտանշանը քնած ժամանակ. սա ճարպակալում ունեցող մարդկանց մոտ շնչառության խախտման ծանր ձեւն է, երբ նկատվում է շնչառության ընդմիջում ավելի քան 10 վայրկյան,
նյարդային համակարգի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են գլխուղեղի քրոնիկական եւ ծանր հիպոքսիայով (թթվածնի քաղցով), օրինակ՝ ուղեղի անոթների աթերոսկլերոզ, Ալցհեյմերի հիվանդություն, պարկինսոնիզմ, ուղեղի կաթվածներ։

Թվարկված 3 խմբերը քնի մեջ մարդկանց մահանալու հիմնական պատճառներն են, ընդգծել է Վիլեսովան։

Արժե հաշվի առնել նաեւ ռիսկի գործոնները, որոնք կարող են առաջ բերել նման անսպասելի վախճան, նշել է Աննա Վիլեսովան։ Դրանք են.

60-ից բարձր տարիքը,
ընդգծված ճարպակալումը, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից ավելի է,
արտահայտված խռմփոցի առկայությունը, երբ շնչառական դադարները տեւում են 10 վայրկյանից ավելի՝ մեկ ժամում 15-30 անգամ,        
 կարճ եւ հաստ պարանոցը,
· հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի վատորակ բուժումը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր