Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հուն 2022 15:10

Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորման» դիմաց ՀՀ իշխանությունը ինչ-որ բան կստանա, իսկ ի՞նչ կստանա Հայաստանը

Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորման» դիմաց ՀՀ իշխանությունը ինչ-որ բան կստանա, իսկ ի՞նչ կստանա ՀայաստանըՀայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի» շրջանակում։ Սա կլինի Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Հայաստանի արտգործնախարարությունը նախորդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Վիեննայում, անվանել է «անկեղծ եւ արդյունավետ» եւ վստահեցրել, որ կողմերը «հաստատել են առանց նախապայմանների գործընթացը շարունակելու իրենց համաձայնությունը»։ Եվս երկու հանդիպում կայացել է Մոսկվայում եւ Վիեննայում։

Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանը մոռանա Հայոց ցեղասպանության մասին, դադարի Թուրքիային որեւէ պայման դնել եւ փակի 1915-ին տեղի ունեցածի թեման, ապա Թուրքիայի հետ «խնդիրներ» չեն լինի։ Այս հարցում Թուրքիայի համար ընդհանրապես խոչընդոտներ չկան։

Թուրքիային, ըստ Սատանովսկու, պետք է Հայաստանի Սյունիքի մարզը, Զանգեզուրի միջանցքը, որպեսզի լուծի իր աշխարհաքաղաքական խնդիրները մեծ տարանցիկ միջանցքով: Նա բացատրեց, որ Թուրքիան Հայաստանի Սյունիքի մարզը համարում է իր օրինական շահերի գոտի, որը, Անկարայի ընկալմամբ, գտնվել է Հայաստանի ձեռքում։ Թուրքիայի տեսանկյունից Անդրկովկասը օսմանյան նավահանգիստ է։

«Տվեք միջանցք, եւ «խնդիրներ» չեն լինի. սա հենց այն բանաձեւն է, որը Թուրքիան տեսնում է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միջոց: Սա նշանակում է, որ Թուրքիան անում է այն, ինչ իրեն պետք է, Հայաստանը դրան չի խանգարում, եւ Հայաստանի իշխանությունները սրա համար ինչ-որ բան կստանան։ Իսկ ի՞նչ է ստանալու Հայաստանը։ Չգիտեմ»,-եզրափակեց Սատանովսկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր