Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

18 հուլ 2022 12:14

Սառը օդային հոսանքներ կներխուժեն հանրապետություն, տեղումներ հորիզոնում չեն երեւում

Հիմա գտնվում ենք ջերմային ալիքի գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Արաբական թերակղզուց. ջերմային ալիքի ներթափանցումն սկսվել է հուլիսի 10-ից: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության  եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, երեկ այդ ջերմային ալիքը ավելի ինտենսիվացավ, եւ երեկ ցերեկը մենք Արարատյան դաշտում եւ Երեւանում գրանցել ենք 40-41 աստիճան տաքություն: «Բացի այդ, քանի որ  տեւական ժամանակ տեղումներ չենք ունեցել, իսկ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային եւ հովտային գոտիներում առկա է շատ բարձր հրդեհավտանգ իրավիճակ»,-ասաց Սուրենյանը՝ նկատելով, որ վերջին տասնամյակում այս շոգերը Հայաստանի համար դարձել են սովորական երեւույթ. հատկապես շատ բարձր շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին:

Անդրադառնալով կանխատեսումներին, Գագիկ Սուրենյանն ասաց. «Մինչեւ հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը Երեւանում եւ Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, լեռյային հատվածներում՝ 30-33 աստիճանի սահմաններում: Միակ փոփոխությունը կլինի այն, որ հատկապես օրվա առաջին կեսին մինչեւ կեսօր որոշակի ամպամածություն կդիտվի, որը չի ազդի ջերմային ֆոնի վրա:

Հուլիսի 22-ից հետո այդ ջերմային ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սեւ ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Ըստ կանխատեսումների հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում ճերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի եւ արդեն 23-24-ին ցերեկային ժամերին 38-40-ի փոխարեն կունենաք մինչեւ 34-35 աստիճան տաքություն: տեղումներ հորիզոնում չեն երեւում, որովհետեւ ներխուժած օդը շատ չոր է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր