Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

23 հուլ 2022 12:40

Թուրքիան կարողանում է իր համար առավելագույնը քաղել երկու բևեռների բախումից` նրբորեն առաջ տանելով իր սեփական շահը. թյուրքագետ

Երեկ Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ: Թուրքիան երկու ամիս տևած բանակցությունների գլխավոր միջնորդն էր, ՄԱԿ-ի հովանու ներքո պայմանագրերն էլ ստորագրվեցին Ստամբուլում: 


Եվ սա կարելի է համարել Թուրքիայի համար կարևոր դիվանագիտական նվաճում, քանի որ այժմ ի պատասխան Արևմուտքի ճնշումների միանալու հակառուսական պատժամիջոցներին, Թուրքիան հնարավորություն ունի խաղարկելու միջնորդի հաղթաթուղթը «բա որ մենք չլինենք, ո՞վ է ռուսների հետ կարողանալու բանակցել»: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։


Ճիշտ գնահատելով սեփական աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքը` Թուրքիան կարողանում է իր համար առավելագույնը քաղել երկու բևեռների բախումից` նրբորեն առաջ տանելով իր սեփական շահը Մեծ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում` Սիրիայից մինչև Կովկաս և Միջին Ասիա: Սակայն պետք է հիշել, որ չնայած արտաքին ու ոչ այնքան էական հակասություններին, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իր խորքի մեջ համընկնում է Արևմուտքի շահերին, քանի որ նշված գոտիներում Թուրքիայի ազդեցության մեծացումը տեղի է ունենում գերազանցապես ի հաշիվ Ռուսաստանի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր