Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 օգոս 2022 14:24

ՌԴ լռությունը ոչ մի պարագայում չպետք է ընկալել որպես թուլության նշան.Ալիևը թույլ է տալիս ճակատագրական սխալներ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Օգոստոսի 5-ին Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը. այս պահին մշակվում է հանդիպման օրակարգը, հստակեցվում են քննարկվելիք հարցերը:
Ենթադրում եմ, թուրքերն ինչ որ հարց են ցանկանում բերել քննարկման օրակարգ, իսկ ռուսները դեմ են, թույլ չեն տալիս:


Արդյունքում Ալիևը ստանում է հրաման ապակայունացնել իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում և սկսում ռազմական ագրեսիա Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:


Հ.Գ. Ալիևը թույլ է տալիս ճակատագրական սխալներ, հատում է թույլատրելի բոլոր գծերը և խաղում է կրակի հետ: Իսկ Ռուսաստանի լռությունը ոչ մի պարագայում չպետք է ընկալել որպես թուլության նշան:
Ամեն ինչ իր ժամանակին…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր