Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 օգոս 2022 15:24

Չի բացառվում՝ այսօր խաղաղապահները գործողություն անելու հրաման ստանան,ռուսական կողմը կփորձի ուժեղացնել իր դիրքերը

Հայկական զինված ուժերը և հանրությունը պետք է պատրաստ լինեն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կիրականացնի նաև օգոստոսի 4-ին և 5-ին։

Չի բացառվում, որ օգոստոսի 5-ին ռուս խաղաղապահները որոշ գործողություններ իրականացնելու հրաման կստանան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է այսօր անցկացրել Արցախի թեմայով։

Ադրբեջանի թիրախում դեռևս մնում են մեր բարձունքները, որոնք ռազմավարական առավելություն կտան 2025-ին ընդառաջ, հետևաբար ամեն կերպ մենք պիտի կարողանանք պահել բարձունքները։

Թե ինչ քննարկում կլինի օգոստոսի 5-ին սպասվող Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, դժվարանում եմ ասել այս պահին, բայց ենթադրում եմ, որ հանդիպումից առաջ ռուսական կողմը կփորձի ուժեղացնել իր դիրքերը և զսպել Էրդողանի բացած ախորժակը։

Ամեն դեպքում գլխավոր դերակատարը հայ զինվորն է։

Նաիրի Հոխիկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր