Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել, Իրանը մերժել է       Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՔՊ–ի նախընտրական ցուցակը    

06 օգոս 2022 21:08

Կրծքագեղձի քաղցկեղի փոքրացման համար բուսական հավելումներ են հայտնաբերել

Սինգապուրի ազգային համալսարանի Յոնգ Լու Լին բժշկական դպրոցի (NUS Medicine) գիտնականները կրծքագեղձի քաղցկեղը փոքրացնելու համար նախատեսված բուսական հավելում են հայտնաբերել: Հետազոտության արդյունքները նկարագրվել են ACS Nano ամսագրում:

Բույսերից ստացված բաղադրիչը ստեղծվել է նանոտեխնոլոգիայի միջոցով եւ այն հատուկ սպանում է միայն ուռուցքային բջիջները՝ չազդելով առողջների վրա: Ավելին, ըստ գիտնականների, այդ նյութը կողմնակի ազդեցություն չունի։

Այս պահին տեխնոլոգիան փորձարկվել է նախակլինիկական փորձարկումներում եւ լիարժեք ռեմիսիա է ցույց է տվել կենդանիների մոտ: Ապագայում գիտնականները ցանկանում են կլինիկական հետազոտություններ իրականացնել, ինչպես նաեւ ուսումնասիրել դեղամիջոցի ազդեցությունը քաղցկեղի այլ տեսակների վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր