Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

08 օգոս 2022 11:54

Քանի՞ դրույթ չի կատարել Ադրբեջանը, և ի՞նչ գործ ունի Թուրքիան, որ խառնվում է այս հայտարարության գործերին

Որ կողմը նայում ես, գերազանցիկի ձեռագրով գրում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տենց էր նախատեսված։ Կարծես թուրքերի ուշքն ու միտքը մենակ դրանով ա սահմանափակվում, իրանք էլ քոմակ են անում։


Հիմա հայ ժողովրդին առաջարկում եմ ուղեղները ուստանովկա անել ոչ թե իրենց ցեղասպանողների համար փաստաբանություն անելուն, այլ հայերի՝ իրենք իրենց։ Դավաճանի ստորագրությամբ հայտարարության քանի՞ դրույթ չի կատարել Ադրբեջանը․ նույն գերազանցիկի իմացությամբ, սա է պետք թափահարել։


1․ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:


6. (...) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:


7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:


8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:


Եվ ի՞նչ գործ ունի Թուրքիան, որ խառնվում ա էս հայտարարության գործերին։


Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր