Մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը          Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին       Սփյուռքում ցանկանում են պատմական Հայաստանի սահմաններով պետություն, բայց այժմ ապրում ենք իրական Հայաստանում    

10 օգոս 2022 16:11

Oդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։


Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։


Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ` հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր