ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

13 օգոս 2022 12:50

Երբ սկսվի հուժկու ընդդիմադիր շարժում, այդ հոդվածները միանգամից գործի են դրվելու․ ում ուզեն՝ կարող են դատել․ Մելիքյան

Նոր ՔրՕր–ն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ», որոնք այսօր չեն կիրառվում, բայց երբ սկսվի իսկապես հուժկու ընդդիմադիր շարժում (էական չէ՝ ներկայիս ընդդիմադիրների, թե մեկ ուրիշ իրական ընդդիմադիր ուժի առաջնորդությամբ), ապա այդ հոդվածները միանգամից գործի են դրվելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նոր ՔրՕր–ն ունի բազմաթիվ «անտեսանելի որոգայթներ», որոնք այսօր չեն կիրառվում, բայց երբ սկսվի իսկապես հուժկու ընդդիմադիր շարժում (էական չէ՝ ներկայիս ընդդիմադիրների, թե մեկ ուրիշ իրական ընդդիմադիր ուժի առաջնորդությամբ), ապա այդ հոդվածները միանգամից գործի են դրվելու։

Այդ որոգայթներից մեկը 329 հոդվածն է՝ «ազգային-կրոնական թշնամանքի» հոդվածի նոր խմբագրությունը։

Ինքներդ դատեք՝ ում ուզեն՝ կարող են դատել, այդ թվում այս ճապոնական հոկկայի հեղինակին ու բեմադրիչ ռեժիսորին.

«Սլանում էր մետաղը՝ ուրախ ու զվարթ,

Չե՛ք հասցնի հասնել Զվարթնոց։

Ո՛չ, Չաուշեսկու մասին չէ»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր