Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

17 օգոս 2022 11:10

Այս ռուս զույգը, իրենց շան հետ, շատ լավ փորձի աղբյուր էր.Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Այս ռուս զույգը, իրենց շան հետ, գանձ էր և շատ լավ փորձի աղբյուր
Նկարում ՌԴ Կալինինգրադի շրջանից Հայաստան տեղափոխված զույգ է` իրենց շան հետ։ Զույգը Կալինինգրադում կամավորագրվել էր փրկարար ծառայությանը և շան հետ միասին անցել վերապատրաստումներ։
Տեղեկանալով «Սուրամլուի» ավերակների տակ հնարավոր ողջ մնացած անձանց մասին` վթարի հաջորդ օրվանից եկել էին կամավոր օգնելու։ Մի կողքի վրա կանգնում էին, չէին խանգարում և փրկարարների հրահանգներով գալիս` շանը տեղանքը «հոտոտացնում» էին։
Նախկինում, Կալինինգրադում, իրենք սովորել էին աղետների ու պատահարների ժամանակ փրկրարաների հետ համագործակցության կարգը ու ստացել էին համազգեստ (գազարագույն շապիկները), իսկ շունը վարժեցվել էր կորած անձանց որոնումների վրա։
Կարծում եմ, սա շատ կարևոր փորձ է, որը պետք է կրկնօրինակել Հայաստանում։ Բոլոր ցանկացողները պետք է անդամագրվեն կամավոր փրկարարկան ջոկատներում, անցնեն որոշակի վերապատրաստում, ստանան կամավորի համազգեստ ու սաղավարտ և աղետների ու պատահարների ժամանակ, ցանկության դեպքում, գրագետ կերպով օգնեն փրկարար ծառայությանը։
Իսկ շուն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ-ը պետք է առաջարկի, որ շներին սովորեցնեն մարդ որոնել։ Այդ շները կլինեն իրենց տներում, կապրեն սովորական տնական շան կյանքով, բայց աղետների դեպքում կկարողանան օգնել փրկարարներին։
Հ.Գ. Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, մենք պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր