Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը          Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին       Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից    

18 օգոս 2022 12:29

Շատ լավ եք հասկանում, թե ինչ եմ ասում …. այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման

Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած առերևույթ դժբախտ պատահարի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող գործընկերներիս մի խորհուրդ՝ արդյունավետ նախաքննության ապահովման նպատակով անհապաղ պետք է լուծել դյուրավառ նյութերի փաստացի ներկրումն ու պահպանումն իրականացրած անձի (կազմակերպության ղեկավարի) քրեական հետապնդման և խափանման միջոցի հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։


«Նույնիսկ բաց երկնքի տակ առկա ապացույցները լիարժեք բավարար են նշված դատավարական գործողությունների համար, հետո՝ ամիսներով կամ տարիներով փորձագիտական եզրակացություններին սպասելով՝ չփորձեք ուշացած արդարադատության մեղքը բարդել այլոց վրա։ Շատ լավ եք հասկանում, թե ինչ եմ ասում …. այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման»,- գրել է Ասլանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր