Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

19 օգոս 2022 14:13

Բացարձակապես չեն օգնում Քաշաթաղը լքող քաղաքացիներին, և այն մարդիկ, որոնք տեղափոխվում են Հայաստան՝ մնում են «օդից կախված

Տպավորություն կամ ծանր մղձավանջ է, կարծես․ մի ցավոտ տեսարանից հետո գալիս է մյուսը, մի անդառնալի կորստին՝ հաջորդում է մյուսը, մի ուժգին հարվածից հետո նոր հարված ենք ստանում։ Եվ Քաշաթաղը՝ իր սրբասուրբ Բերձորով, Աղավնոյով, Սուսով և այլ հայահետք բնակավայրերով, հաստատ, մեր ցավի վերջին օջախը չէ, ո՞րն է լինելու հաջորդը․․․:

«Բերձորում և Աղավնոյում օգնել եմ մարդկանց, որպեսզի կարողանան իրենց իրերը դուրս հանել։ Ընդհանուր առմամբ, մարդիկ անկումային տրամադրությունների մեջ են, չնայած Արցախի կառավարությունը բոլորին օգնում է․ վառելիքով, որ կարողանան ապրանքը հանել, ինչ-որ սիմվոլիկ գումար էլ են տրամադրում, որ վճարեն բեռնատարներին, թեպետ մենք կարողացանք գտնել հիմնականում անվճար բեռնատարներ, որ էս մարդիկ կարողանան իրենց գումարները ծախսեն այլ կարևոր տեղերում»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, ով նոր է վերադարձել Արցախից։

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը բացարձակապես չի օգնում Քաշաթաղը լքող քաղաքացիներին, և այն մարդիկ, որոնք տեղափոխվում են Հայաստան՝ մնում են «օդից կախված»։

Իսկ թե ո՞րն է լինելու հայաթափության, հայրենազրկության հաջորդ կանգառը, Նաիրի Հոխիկյանն ասաց․

«Հաջորդ օջախ, որպես այդպիսին՝ չեմ կարող ասել, հույս ունեմ՝ չի լինելու այդպիսի օջախ, որովհետև, ի վերջո, մենք պիտի կարողանանք ուշքի գալ և կանխել էն մարդկանց դավաճանական գործողությունները, որոնք պատրաստ են ամեն ինչ հանձնել հանուն իրենց ստամոքսի և հանուն իրենց անվտանգության»։

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ 1-2 օրից կրկին մեկնելու է Արցախ՝ կարիքի մեջ հայտնված ու պանդխտության ուղին բռնած մարդկանց կողքին լինելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր