Ես կնախազգուշացնեի պատերազմն անորոշ ժամանակով չձգձգել. Քիսինջերը՝ Ուկրաինայում իրավիճակի մասին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում հակամարտության երկարաձգումն էսկալացման կհանգեցնի։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է բանակցություններով ավարտվի։
«Եւ ես կենթադրեի, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցել առաջարկելը, կարծում եմ, սխալ էր... Այնպես որ, պետք է բանակցություններ լինեն, եւ ես կնախազգուշացնեի թույլ չտալ, որպեսզի պատերազմը ձգձգվի անորոշ ժամանակով: Որովհետեւ այն նման կլինի Առաջին համաշխարհային պատերազմին, որը էսկալացման կհանգեցնի, միգուցե՝ էսկալացման»,- ասել է Քիսինջերը։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շուտով կպայմանավորվեն բանակցությունների հնարավոր ելքի շուրջ։
«Հարցը, որը ես առաջարկեցի, եւ որն ընդունվեց, այն է, որ նրանք պետք է վերադառնան այն գծին, որը կար պատերազմի սկզբում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պետք է զիջի Ուկրաինայի տարածքի այն 15-20 տոկոսը, որը գրավել էր այս պատերազմում մինչ զինադադարը։ Դրանից հետո ՆԱՏՕ-ն պետք է մտածի, թե ինչպիսին կլինեն իր երկարաժամկետ հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- կարծում է Քիսինջերը։