Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 օգոս 2022 16:31

60 հազար դոլարի «փրկագնով» զինծառայությունից ազատելու եւ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելը.սրա վտանգավորությունն ու անթույլատրելիությունը

ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը առաջին անգամ շրջանառության է դրվել դեռեւս 2018ից հետո։ Այս մասին հիշեցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ (60 000 դոլար) վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից: «Փրկագնով» ազատվելու, կամ ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից ու զանգվածային քննադատությունից հետո դրվեց դարակներում:

Փաստորեն, դեռ չեն մոռացել: Ավելի ուշ հանգամանալից փաստարկներով կանդրադառնանք սրա վտանգավորությանն ու անթույլատրելիությանը»,- նշել է նա ֆեյսբուքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր