Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 օգոս 2022 13:00

Պարեկները հատուկ միջոց են կիրառել քաղաքացու նկատմամբ, դեղ լցրել աչքերին, հետո սկսել են դաժանորեն ծեծել. իրավապաշտպան

Քիչ առաջ պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Արտակարգ դեպք Գյումրիում


Քիչ առաջ պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն...


Ըստ ինձ դիմած քաղաքացիների, պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել...


Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրոկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ, նշելով, որ իրռնց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ...


Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ, բնականանար թուրքեր անվանելով»,- գրել է Պողոսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր