Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

30 օգոս 2022 16:10

Երևանում կոտրել են արաբկիրցի ազատամարտիկներին նվիրված խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի գլուխն ու ձեռքը

Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ են իրականացրել. գրում է shamshyan.com-ը։


Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել են Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:


Խաչքարը տեղադրվել է 2007 թ.-ին և կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր