«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

01 սեպ 2022 12:23

Գորբաչովի հոգեհանգիստը տեղի չի ունենա

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հոգեհանգիստը տեղի չի ունենա, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:


«Ոչ, հոգեհանգստյան կարգ չի լինի», - ասել է գործակալության զրուցակիցը:



ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, նա 91 տարեկան էր: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Միությունների տան Սյունազարդ դահլիճում, արարողությանը մուտքն ազատ կլինի: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Նովոդևիչյան գերեզմանատանը ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր