Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

01 սեպ 2022 18:00

Մոսկվան շտապեցնում է Ադրբեջանին.Ռուսներին ոգևորել է Բաքվի ժեստը՝Բաքվից է՛լ ավելի մեծ ակնկալիքներ ունեն

Մոսկվան շտապեցնում է Ադրբեջանին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բավական ջերմ է արտահայտվել Ադրբեջան-ԵԱՏՄ համագործակցության, ակտիվացած շփումների մասին՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի ու ԵԱՏՄ-ի միջև չիրացված հսկայական ներուժ կա, իսկ երկու սուբյեկտների միջև հարաբերությունների ջերմացումն ու սերտացումը կարող են, մասնավորապես, խիստ դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա:

Ինչպես հայտնի է, օրերս Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հրավերով հյուրի կարգավիճակով մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին՝ կայացած Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:

Ռուսներին, ըստ երևույթին, ոգևորել է Բաքվի ժեստը, և հիմա Զախարովան, ըստ էության, ակնարկում է, որ Բաքվից է՛լ ավելի մեծ ակնկալիքներ ունեն: Իսկ թե որոնք են այդ ակնկալիքները, հայտնի է. Մոսկվայի նպատակը Բաքվին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ դարձնելն է, ինչը, սակայն, առայժմ չի ստացվում, քանի որ արցախյան վերջին պատերազմի հետևանքով Թուրքիան էապես մեծացրել է իր ազդեցությունը Բաքվի վրա՝ այդ հարցում անհավասար մրցակցություն ստեղծելով Կրեմլի համար, որին ի վերջո չի բավարարելու Ադրբեջանի ներկայիս չեզոք կարգավիճակը՝ երկիր, որը, ինչպես հայտնի է, Չմիացած երկրների շարժման անդամ է:

Կհաջողվի՞, արդյոք, Մոսկվային Ադբեջանին լիարժեքորեն բելեր սեփական ազդեցության դաշտ, թե՞ հյուրի կարգավիճակը հենց այն մաքսիմումն է, որ Բաքուն կարող է տալ Կրեմլին՝ չնայած արցախյան հակամարտությունում Մոսկվայի ներկայիս ադրբեջանամետ կեցվածքին, որը, անշուշտ, իր գինն ունի: Բաքուն կվճարի՞ այդ գինը, թե՞ կնախընտրի Մոսկվայի «գլխի տակ փափուկ բարձ դնել»՝ այդպես էլ չդառնալով նրա իսկական դաշնակիցը:

Բաքուն ակնհայտորեն չի շտապում ՌԴ-ի ազդեցության գոտում հայտնվելու հարցում՝ հատկապես նկատի ունենալով թուրքական գործոնը՝ երկիր, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ինչ վերաբերում է կոնկրետ Արևմուտքին, ապա այն «աչք է փակել» Ալիևի արցախյան հանցագործությունների վրա, քանի որ չի ցանկանում իր խիստ վերաբերմունքով նրան մղել Մոսկվայի գիրկը, այլ նախընտրում է Բաքվի ռեսուրսների օգնությամբ դիմակայել այն էներգետիկ պատերազմին, որի ճիրաններում է հայտնվել ինքը:

Բաքվի համար իրավիճակն իսկապես զգայուն է, քանի որ այդ երկրի շահերից չի բխում աշխարհաքաղաքական բևեռներից որևիցե մեկի օգտին միանշանակորեն հանդես գալը. որ կողմին էլ ընտրի, հայտնվելու է մյուսի «ատամի տակ», ու Իլհամը դեռ խաղեր է տալիս՝ չարաշահելով Մոսկվայի համբերությունը:
armday.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր