Իրանն անհաղթելի է, և ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր և միասնական, քան նախկինում          Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանը՝ Բաքվի բանտից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 14-ի համար    

01 սեպ 2022 15:48

Թե ինչպես է Պուտինը հրաժեշտ տվել Գորբաչովին՝այցելել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, ծաղիկներ դրել դագաղի մոտ

Կալինինգրադ մեկնելուց առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժեշտ է տվել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին՝ այցելելով Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, ծաղիկներ է դրել դագաղի մոտ, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Նախագահն այսօր մեկնել է Կալինինգրադի մարզ, Կալինինգրադում այսօր նա աշխատանքային օր ունի, բայց մեկնելուց առաջ նախագահը գնացել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, հրաժեշտ տվել Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովին, ծաղիկներ դրել դագաղի մոտ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:


Նա նշել է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, սակայն նախագահի աշխատանքային գրաֆիկը նրան թույլ չի տա դա անել այդ օրը:


Գորբաչովը մահացել է կյանքի 92-րդ տարում՝ երեքշաբթի երեկոյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո: 1990 թվականին նա դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Խորհրդային միության և Արևմուտքի երկրների միջև խաղաղ գործընթացում ներդրած ավանդի համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր