«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

02 սեպ 2022 12:10

Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։  Պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր