Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 30-ին          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը    

03 սեպ 2022 15:10

Իրանն աշխատում է արբանյակի վրա, որը կկարողանա կանխատեսել երկրաշարժերը, բնական աղետները

Իրանի իշխանություններն աշխատում են «Այաթ» արբանյակի ստեղծման վրա, որը կկարողանա կանխատեսել երկրաշարժերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի գիտատեխնիկական հետազոտությունների կազմակերպությանը։


Արբանյակը նաև պետք է օգնի այլ բնական աղետների կանխատեսման հարցում, ինչպիսիք են ջրհեղեղները, սողանքները:


Իրանի իշխանությունները երկար տարիներ աշխատում են տիեզերական ծրագրի մշակման վրա և հաջողությամբ մի քանի արբանյակ են արձակել։ 2020 թվականի փետրվարի 6-ին Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մորթեզա Բարարին հայտարարել է, որ 2023 թվականից հետո Թեհրանը կկարողանա օգտագործել «Սորուշ» հրթիռը՝ 36 000 կմ բարձրության վրա արբանյակներ արձակելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր